ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ , ՄՐՑՈՒՄ

12:47 - 11 Մայ, 2021

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում  մայիսի 9 –ին ավարտվեց Եվրոպայի նետորդների գավաթի խաղարկությունը:  Հայաստանից մասնակցեցին երկու աթլետներ: Մրճանետորդուհի Ժաննա Շահնազարյանը  գործիքը նետեց 48մ. 48սմ.: Սկավառականետման հատվածում իր հնարավորություններից ցածր արդյունք ցույց տվեց / 42մ. 03սմ /  Մանուկ Մանուկյանը: Արդյունքում նրանք  տեղ զբաղեցրին  ետնապահների շարքում:

Մեր երկրի աթլետները նախապատրաստվում են  Սան Մարինոյում հունիսի 5 –ին սկսվող Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Թիմը մրցավայր  կմեկնի  12 մարզիկով: Նրանք  կմրցեն վազքուղյակներում, նետորդների  և ցատկորդների հատվածներում:

Սան Մարինոյում Հայաստանի հավաքականին կմիանա վազորդ Երվանդ Մկրտչյանը: Նա եռացատկորդ Լևոն Աղասյանի հետ մայիսի 21 –ից հունիսի 3 –ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Հունաստանի Կալամանկա  քաղաքում:

Այլ նորություններ