ԱՅՍՕՐ` ՕԼԻՄՊԱՎԱՆՈՒՄ

12:07 - 19 Մար, 2024

Ինչպես հայտնի է, Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի կանոնավոր առաջնությունում , 14 հանդիպումներում 11 հաղթանակ տոնեց և առաջին տեղը գրավեց << Ուրարտուն >>:

Միջազգային կանոնակարգով, լավագույն քառյակի միջև կանցկացվի մինի մրցաշար, որը կորոշի մրցանակակիրներին:  

Երևանի Օլիմպավանում, առաջին կիսաեզրափակիչի  ծրագրով, այսօր, ժամը 22. 15 –ին կսկսվի << Ուրարտու >> - << Ֆոքսիս >>  մրցավեճը:

Նույն մրցասպարեզում, վաղը նշանակված է կիասաեզրափակիչի երկրորդ ՝ ԲԿՄԱ – << Էրեբունի >>   զույգի հանդիպումը:

Նշենք, որ մրցակիցների պայքարում  եզրափակիչ կմտնեն երկուական հաղթանակ տոնած թիմերը: Պարտվողները միմյանց հետ խաղում կորոշեն առաջնության բրոնզե մեդալակրին:

 

 

 

 

Այլ նորություններ