ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

12:07 - 14 Մայ, 2021

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը << Տոկիո – 2020 >>  կազմկոմիտեի հետ հերթական հանդիպման  ժամանակ քննարկել է  խաղերի ստուգողական միջոցառումների, օլիմպիական ջահի փոխանցավազքի անվտանգ մրցումների անցկացման կանոնների և առաջարկությունների երկրորդ տարբերակը:

Վերջին ամսվա ընթացքում Ճապոնիայի մայրաքաղաքում հաջողությամբ անցկացվել են մի շարք խոշոր մրցաշարեր՝ աշխարհի ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ:

Շարունակվում է օլիմպիական կրակի փոխանավազքը, որի  երթուղին ամբողջովին հարմարեցված է կորոնավիրուսի իրավիճակին:

ՄՕԿ-ի գործկոմին ներկայացվել է  խաղերի անվտանգ անցկացման կանոնների և առաջարկությունների ժողովածուի երկրորդ տարբերակը:

Փաստաթուղթը մարզիկների, մարզիչների, մասնագետների, լրագրողների և բոլոր շահագրգիռ կողմերի համար ներկայացվել է անցյալ ամիս և դա նշանակում է, որ  խաղերի նախապատրաստությունը մոտենում է եզրագծին:

Հաջորդ շաբաթ տեղի կունենա ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովի վերջին նիստը:

 

 

Այլ նորություններ