Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրթազալիևն (86կգ) ու Լևան Բերիանիձեն (125կգ) պարտվեցին Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի քառորդ եզրափակիչում:
Մեկնարկային գոտեմարտում Մուրթազալիևը 3:2 հաշվով հաղթել էր իսպանացի Թեյմուրազ Նասկիդաևային և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ 1:4 հաշվով պարտվեց վրացի Սանդրո Ամինաշվիլիին: Լևան Բերիանիձեն նույնպես պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից: Նա 7:2 հաշվով առավելության էր հասել ռուս Հաջիմուրադ Գատցալովի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Բերիանիձեն 0:5 հաշվով պարտվեց բելառուս Ալեքսեյ Շեմարովին:
Հունիսի 18-ին պայքարի մեջ էր մտել նաև 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը: Նա 0:7 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Հաջի Ալիևին: