Ավարտին է մոտենում շախմատիստների ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը: Մասնակիցները նախապատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկության եվրոպական գոտու տղամարդկանց հեռավար միցաշարին : Իրենց ունակությունները կդրսևորեն հին աշխարհամասի շուրջ 30 երկրների ավելի քան 270 շախմատիստներ:
Այն կմեկնարկի մայիսի 24 –ին:
Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տան խաղասեղանների շուրջ կնստեն Հայաստանի հավաքականի ինը ներկայացուցիչներ:
Հեռավար նման ստուգատեսը առաջին անգամ կանցկացվի մրցավարների ներկայությամբ: Երևանից ընթացքին կհետևի միջազգային բարձրագույն կարգի մրցավար,Աշոտ Վարդապետյանի ղեկավարած հանձնախումբը;
Եվրոպական գոտուց վճռական փուլին կմասնակցեն 36 հաջողակները:
Պատվավոր գավաթի համար պայքարը կանցկացվի հուլիս – օգոստոս ամիսներին ՝ Սոչիում, առկա / դասական / տարբերակով: