ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ

11:37 - 25 Մայ, 2021

ՄՕԿ –ում Տոկիոյի օլիմպիական խաղերի համակարգող հանձնաժողովի նախագահ  Ջոն Քոութսը բաց նամակով դիմել է օլիմպիական ընտանիքի բոլոր անդամներին.  <<  Մեր նպատակը եղել է անվտանգ խաղերի կազմակերպումը: Դրան  համար  սերտորեն  համագործակցում ենք ճապոնացի գործընկերների հետ: Վերլուծել ենք  կատարած աշխատանքը /  հատկապես առողջության և անվտանգության ոլորտում /: 

Ահռելի ջանքեր են գործադրվել  միասնական  կանոնների ստեղծման համար: 

<< Տոկիո -2020 >> կազմկոմիտեն  հաստատել է  բոլոր ընթացակարգերը, որպեսզի  206 ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներն իրենց ապահով զգան:

Մենք ճիշտ ուղու վրա ենք և  բոլոր շահագրգիռ կողմերին կտեղեկացնենք ծրագրերի և կանոնների վերջին փոփոխությունների մասին >> : 

 

Այլ նորություններ