Այսօր հունիսի մեկն է, երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Այդ առթիվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից շնորհավորում է բոլոր երեխաներին։
Ձեր շարքերում մենք տեսնում ենք ապագա օլիմպիակաների, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների :
Ուզում ենք, որ դուք դառնաք մեր հայրենիքի արժանի քաղաքացիներ, տարբեր բնագավառների ու նաև մարզաշխարհի հմուտ մասնագետներ:
Ապագա չեմպիոնները պետք է շարունակեն միջազգային մրցումներում վեր պարզել հայոց եռագույնը և հնչեցնել տալ մեր օրհներգը:
Հաջողություն ձեզ, բարով մեծանաք, սիրելի փոքրիկներ: Եղեք առողջ, ուժեղ և սիրեք մայր հայրենիքը: