Այսօր կեսօրին Երևան – Բեյրութ – Լառնակա չվերթով Կիպրոս մեկնեց Հայաստանի աթլետիկայի հավաքականը: Մեր 20 մարզիկ-մարզուհիներ կմասնակցեն Նիկոսիայում հունիսի 19 –ին մեկնարկելիք Եվրոպայի թիմային առաջնությանը: Երրորդ խմբի մրցաաշարում Հայաստանի պատվիրակները հանդեսկգան վազորդների, նետորդների և ցատկորդների մրցումներում: Մրցաշարը նաև վարկանիշային է և պահանջվող արդյունքների հասնող մարզիկները կմասնակցեն Տոկիոյի օլիմպիական խաղերին:
Մեր պատվիրակության կազմում է նաև կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը, որը օրեր առաջ Թբիլիսիում անցկացված Վրաստանի բաց առաջնությունում ցույց տվեց 17մ. 16սմ. արդյունք, երկու սանտիմետրով գերազանցեց անհրաժեշտ ցուցանիշը և համալրեց մեր օլիմպիականների շարքը:
Առաջիկա օրերին ՀԱՕԿ –ը մարզաձևի միազգային ֆեդերացիայից հավանաբար կստանա Լևոնի մասնակցությունը հաստատող գրությունը: Հավատանք, որ կիպրոսյան մրցաշարի արդյունքում կավելանա Տոկիո մեկնող մեր աթլետների թիվը: