Հարգելի հայրենակիցներ.
Այսօր, հունիսի 23-ին, ամբողջ մարզաշխարհը նշում է միջազգային օլիմպիական օրը: Այժմ այն այլ կերպ է իմաստավորված: Նկատի ունեմ կորոնավիրուսի համաճարակը, որի դեմ երկիր մոլորակը շարունակում է պայքարը:
Շատերն էին կասկածում, որ մերօրյա դժվարին պայմաններում անհնար է անցկացնել ճապոնական ստուգատեսը:Բայց համաշխարհային սպորտի գլխավոր մարզահանդեսը տեղի կունենա: Եվ դա միասնության, փոխըմբռնման, միմյանց հանդեպ հարգանքի, համագործակցության շնորհ է: Ուրեմն հարկ է հավատարիմ մնալ սպորտային, հատկապես ՝ օլիմպիական արժեքներին, ասել է թե ՝ բարեկամություն, հարգանք և համերաշխություն:
Մենք պետք է միավորվենք, օգտագործենք սպորտի գերող ուժը և շարունակենք նպատակային նախապատրաստությունը առաջիկա օլիմպիական խաղերին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անունից, օրվա առթիվ, շնորհավորում եմ մեր երկրի օլիմպիականներին, չեմպիոններին, մրցանակակիրներին և հաղթանակներ մաղթում 32 –րդ ամառային օլիմպիական մարզահանդեսում, որի մեկնարկին մնացել է 30 օր: