Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր է մեկնում հեղինակավոր կազմով

11:40 - 19 Սեպ, 2018

Սեպտեմբերի 20-ի լուսադեմին Սլովակիա `աշխարհի առաջնություն կմեկնի Հայաստանի ազատ ըմբշամարտի երիտասարդական հավաքականը: Կազմում ընդգրկված եմ մասիսցի Արսեն Հարությունյանը / 57կգ, Եվրոպա-2018թ. հաղթող /, արտաշատցիներ Վազգեն Թևանյանը /61 կգ , Եվրոպա-2018թ. հաղթող /, Գեղամ Գալստյանը /65կգ,Եվրոպայի երրորդ մրցանակակիր /, Արման Անդրիասյանը /70 կգ, Եվրոպայի երրորդ մրցանակակիր /, Դավիթ Գևորգյանը / 74 կգ /, Փարպեցի /Աշտարակ / Արման Ավագյանը / 79կգ /, վանաձորցիներ Մհեր Մարկոսյանը /86կգ / և Հովհաննես Մաղաքյանը / 125կգ, Եվրոպա-2018թ. հաղթող /: Մյուսները եզրափակել են լավագույն հնգյակը: 

Ավետիք Վարդանյանի գլխավորած հավաքականի մարզչական խորհուրդը գոհ է ըմբիշների ընդհանուր պատրաստականությունից և նրանցից ակնկալում է հաջող մրցելույթներ:

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ