Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 17 օր:
Կազմակերպիչները մտադիր են բացման և փակման արարողությունները անցկացնել առանց հանդիսականների: Հարցը քննարկման փուլում է:
Իհարկե ՄՕԿ - ի ներկայացուցիչների և արտասահմանցի պաշտոնյաների մուտքն ազատ կլինի: Նրանց հավանական թիվը կհասնի 10 հազարի: Բայց նպատակ կա այդ քանակը նույնպես կրճատել:
Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 8-ին: