<< Կոնֆերենցիաների լիգա >> անվանումն է կրում Եվրոպայի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը:
Մրցաշարը սկսվում է այսօր՝ հուլիսի ութին: Մասնակիցների թվում են Հայաստանի ակումբային երեք թիմեր:
Երկրի փոխչեմպիոն Երևանի << Նոան >> Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Ֆինլանդիայի Կուոպիո քաղաքի << ԿուՊՍ >> -ին, որը իր երկրի վեցակի չեմպիոն է:
Խաղի սկիզբը ՝ ժամը 18:00-ին:
Հայաստանի գավաթակիր Երևանի << Արարատը >> մրցակցի դաշտում ուժերը կչափի Հունգարիայի բրոնզե մեդալակիր << Ֆեհերվար >> թիմի հետ:
Մրցամարտը կսկսվի ժամը 22 : 00 –ին:
Արտերկրում կխաղա նաև մեր առաջնության բրոնզե մեդալակիր << Ուրարտուն >>: Սլովենիայի << Մարիբորի >> հետ մրցավեճը տեղի կունենա Մարիբոր քաղաքում:
Սկիզբը՝ ժամը 22:45-ին:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները նշանակված են հուլիսի 15-ին: