ԿԱԶՄԿՈՄԻՏԵՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է

12:27 - 07 Օգո, 2025

Նախապատրաստվելով Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերին, կազմկոմիտեն հիշեցնում է այդ քաղաքում անցկացված  1932 և 1984թթ. մարզահանդեսների և դրանց թողած ժառանգության մասին:

Կոլիզեում հուշահամալիրը  1932թ.  հուլիսի 30-ին, բացման արարողության ժամանակ, հյուրընկալել է ավելի քան 101,000 հանդիսականի:  Ստուգատեսը  նշանավորվել է  նաև  նոր մարզավայրերի կառուցմամբ,  ավանդույթների ստեղծմամբ  որոնք մինչ օրս պահպանվում են. մրցանակակիրները  առաջին անգամ կանգնել են  բազմաշերտ պատվո հարթակների վրա, իսկ ոսկե մեդալակրի պատվին հնչել է տվյալ երկրի  օրհներգը և բարձրացվել է դրոշը:  

Ընդհանրապես, մինչ այդ, խաղերը տևել են  մի քանի ամիս, իսկ սկսած 1932թ.  սահմանվել է նոր՝ 16 - օրյա ժամանակաչափ:

Մասնակիցների համար ստեղծվել է առաջին ավանը՝ 500 շարժական տներով և մի շարք հարմարություններով, այդ թվում՝ կինոթատրոնով և փոստային բաժանմունքով։

Այդ միջոցառման ընթացքում գրանցվել են նաև բարձր արդյունքներ: ԱՄՆ թիմի պատվիրակ  Միլդրեդը հանդես է եկել աթլետիկայի մի քանի մրցաձևերում  և նվաճել մեդալներ:  20 – ամյա  արգենտինացի աթլետ Խուան Կառլոս Սաբալան իր երկրի համար  նվաճել է  առաջին ոսկե մեդալը մարաթոնյան վազքում և մինչ այժմ պատմության մեջ մնում է որպես ամենաերիտասարդ հաղթող։ Ճապոնացի Կուսուո Կիտամուրան հաղթելով 400 մետր ազատ ոճի լողում,  նույնպես ամենաերիտասարդ օլիմպիական չեմպիոնն է մինչ օրս։

<< Լոս – Անջելես – 1984 >> խաղերին  մասնակցել են  ռեկորդային  թվով ՝ 140 ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակություններ։ Ստուգատեսը առանձնացել է տեխնոլոգիաների նվաճմամբ, որտեղ օգտագործվել են համակարգիչներ ՝ էլեկտրոնային հաղորդագրությունների համար:

Գործարկվել է նաև նոր ֆինանսական մոդել: Ներգրավվել են  հովանավարներ:  Նշանակալի նվաճում էր  գենդերային հավասարության  սկզբունքը: Կանայք առաջին անգամ  մրցել են  մարաթոնյան վազքում, 400 մ խոչընդոտավազքում, 3000 մետր տարածությունում  և խճուղային հեծանվավազքում: Նաև առաջին անգամ ներկայացվել են  բացառապես կանանց մարզաձևերը՝  գեղարվեստական  մարմնամարզությունը և արտիստիկ լողը:

Վերհիշելով անցյալը, Լոս Անջելեսը նայում է ապագային և պատրաստվում է գերազանցել պատմական նվաճումները։

 

 

Այլ նորություններ