ՄՕԿ-ը կրկին սպառնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիային / IWF / մարզաձևը օլիմպիական ծրագրից հանելու համար:
Ֆեդերացիան չի կարողացել հաստատել նոր սահմանադրության նախագիծը, որը պահանջում է միջազգային օլիմպիական կոմիտեն: Համաշխարհային սպորտի գլխավոր կառույցը վերստին հիշեցրել է IWF- ին `Փարիզում , 2024թ. օլիմպիական խաղերից ծանրամարտը դուրս մղելու մտադրության մասին:
ՄՕԿ- ի առաջարկած փոփոխություններից մեկը վերաբերում է կառույցի գործկոմի անդամների ընտրության չափանիշներին ,որի համաձայն, այն թեկնածուները, ովքեր երբևէ նպաստել են հակադոպինգային կանոնների խախտումներին, չեն կարող առաջադրվել գործկոմի կազմում:
Այս պահին կառույցում կան այդպիսիք:
Հուլիսի 23-ին Տոկիոյում մեկնարկելիք օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի ծրագիրը ներկայացված է կրճատ տեսքով:
Եթե նախորդ՝ 2016-ի խաղերին մասնակցել է 260, ապա ճապոնիայում կմրցի ընդամենը՝ 190 ծանրորդ: Մի քանի ազգային հավաքականներ, օրինակ ՝ Թաիլանդը, Մալայզիան և Ռումինիան, ընդհանրապես հանդես չեն գա: