ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

10:37 - 12 Հուլ, 2021

Եվրոպայի  համալիր երկրորդ առաջնությունը կանցկացվի Մյունխենում ,   2022թ.  օգոստոսի 11-21-ը: Հրապարակվել է մրցումների ժամանակացույցը: 

Կազմկոմիտեի ղեկավար, Եվրոպայի աթլետիկայի ասոցիացիայի փոխնախագահ Լիբոր Վարհանիկն ասել է, որ  11-օրյա մրցումների համար  աշխատել են ստեղծել հարմար օրացույց, որը կմիավորի  եվրոպական սպորտի ամենավառ աստղերին:   

Միջոցառմանը կմասնակցեն   50 երկրների ավելի քան  4700 մարզիկներ: Նրանք կպայքարեն  մեդալների 176 հավաքածուի համար:

Ծրագրում  ընդգրկված են ինը օլիմպիական մարզաձեւեր. աթլետիկա, լողափնյա վոլեյբոլ, կանոէ,  հեծանվավազք, մարմնամարզություն, ակադեմիական թիավարություն, սպորտային ալպինիզմ, սեղանի թենիս և եռամարտ: 

Կազմակերպիչները նախատեսում են առավելագույնս օգտագործել 1972թ.  Մյունխենի ամառային օլիմպիական  խաղերի  կառույցները:

Ստուգատեսը կնվիրվի  1972թ․ Մյունխենում անցկացված  20 -րդ  օլիմպիական խաղերի հոբելյանական ՝ 50 –րդ տարեդարձին։

Համալիր  առաջին խաղերը կայացել են 2018թ. Գլազգոյում և Բեռլինում։

 

 

Այլ նորություններ