Սամբոյի աշխարհի առաջնությունը` Բուխարեստում

16:00 - 07 Նոյ, 2018

Բուխարեստում նոյեմբերի 9-ին կմեկնարկի  սամբոյի աշխարհի 2018թ. առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն  Տիգրան Կիրակոսյանը/ 52 կգ /, Մաքսիմ Մանուկյանը / 57 կգ /, Արման Նիազյանը /62կգ /, Ռաֆիկ Մանուկյանը / 68կգ /,Արսեն Ղազարյանը / 74 կգ /, Դավիթ Գրիգորյանը / 82կգ /, Գրիգոր Սահակյանը / 90 կգ /:

Կանանց մրցաշարում հանդես կգան Ասյա Լալազարյանը / 48 կգ / և Աննա Մկրտչյանը /  +80 կգ /:

Զուգահեռաբար  կանցկացվի նաև մարտական սամբոյի աշխարհի առաջնությունը:Մեր երկրից  մրցագորգ կելնեն Գրիգոր Մխիթարյանը / 52 կգ /, Մխիթար  Մխիթարյանը / 57 կգ /, Կարեն Իսախանյանը / 62 կգ /, Վաչիկ Վարդանյանը / 68 կգ / և Դավիթ Պետրոսյանը / 82 կգ /:  

Ստուգատեսին մասնակցելու հայտ է ներկայացրել 77 երկրի 720 մարզիկ – մարզուհի:Պայքար կգնա մեդալների 27 հավաքածուի համար / 81 ոսկե ,արծաթե և  բրոնզե մեդալ/: Առաջնությունն  ունի նաև մրցանակային հիմնադրամ. չեմպիոնը կստանա 3 հազար, արծաթե մեդալակիրը` 2 հազար,իսկ երրորդ մրցանակակիրը ` 1,5 հազար ԱՄՆ դոլար:

Հայաստանի պատվիրակությունը Ռումինիա կմեկնի նոյեմբերի 7-ի գիշերը: Առաջնությունը եզրագիծը կհատի նոյեմբերի 11-ին:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

 

Այլ նորություններ