
Ներկայացնում ենք Տոկիոյի օլիմպիական խաղեր մեկնող հայաստանցի մարզիկներին:
Հունահռոմեական ըմբշամարտ

ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ / 60 կգ /: Ծնվել է Էջմիածնում ՝ 1996թ.: Եվրոպայի պատանիների առաջնության և աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն է:Անձնական մարզիչ ՝ Ալեքսան Հովհաննիսյան:

ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆ / 67 կգ /: Ծնվել է Երևանում ՝ 1995թ.: Եվրոպայի պատանիների և աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների հաղթող, բանակային մարզիկների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն և մրցանակակիր: Անձնական մարզիչ ՝ Սամվել Գևորգյան:

ԿԱՐԱՊԵՏ ՉԱԼՅԱՆ / 77 կգ /: Ծնվել է Գյումրիում ՝ 1993թ.: Եվրոպայի պատանիների երկրորդ մրցանակակիր, աշխարհի երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մարզական երկրորդ խաղերի փոխչեմպիոն: Անձնական մարզիչ ՝ Արթուր Պետրոսյան:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ / 97 կգ /: Ծնվել է Գյումրիում՝ 1991թ.: Եվրոպայի քառակի, աշխարհի եռակի ոսկե դափնեկիր, օլիմպիական խաղերի չեմպիոն: Անձնական մարզիչ ՝ Գևորգ Ալեքսանյան:
ԱԶԱՏ ԸՄԲՇԱՄԱՐՏ

ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ / 57 կգ /: Ծնվել է ՝ 1999թ. Մասիսի Մարմարաշեն գյուղում: Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների չեմպիոն, աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր և գավաթի անհատական խաղարկության երկրորդ մրցանակակիր: Անձնական մարզիչ ՝ Արշակ Հայրապետյան:

ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆ / 65 կգ /: Ծնվել է ՝ 1999թ. Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում: Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 23 տարեկանների չեմպիոն , աշխարհի երիտասարդների բրոնզե մրցանակակիր, աշխարհի գավաթի անհատական խաղարկության չեմպիոն: Անձնական մարզիչ՝ Ռաֆիկ Գոլեցյան:
ԲՌՆՑՔԱՄԱՐՏ

ԿՈՐՅՈՒՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ / 52 կգ /: Ծնվել է 1993թ.՝ Զովունիում: Աշխարհի պատանիների և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Անձնական մարզիչ ՝ Սամվել Սողոմոնյան:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎ / 63 կգ /: Ծնվել է Գյումրիում ՝ 1992թ.: Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական մարզական երկրորդ խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր: Անձնական մարզիչներ ՝ Ռուդիկ Մկրտչյան և Կարեն Ղազարյան:

ԱՐՄԱՆ ԴԱՐՉԻՆՅԱՆ / 75 կգ /: Ծնվել է Վանաձորում՝ 1994թ.: Աշխարհի գավաթի խաղարկության և ԱՊՀ բանակային մարզիկների առաջնության բրոնզե մեդալակիր: Անձնական մարզիչ՝ Բագրատ Ավոյան:
ԾԱՆՐԱՄԱՐՏ
ԻԶԱԲԵԼԱ ՅԱՅԼՅԱՆ / 59 կգ /: Ծնվել է Պտղնիում ՝ 1995թ.: Եվրոպայի պատանիների և երիտասարդների ոսկե մեդալակիր և բազմակի մրցանակակիր: Անձնական մարզիչ ՝ Հրանտ Տոնոյան:

ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ / 109 կգ /: Ծնվել է Էջմիածնի Հայկաշենում՝ 1997թ.: Համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե դափնեկիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի ռեկորդակիր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան:
ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ

ԷԼՄԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / օդամղիչ ատրճանակ /: Ծնվել է Երևանում՝ 1994թ.: Միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող: Անձնական մարզիչ ՝ Արմեն Ավագյան:
ՁՅՈՒԴՈ

ՖԵՐԴԻՆԱՆԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / 73 կգ /: Ծնվել է Վարդենիսում՝ 1992թ.: Եվրոպայի չեմպիոն: Անձնական մարզիչ՝ Թաթուլ Հովհաննիսյան :
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ : Ծնվել է Երևանում ՝ 1992թ.: Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնությունների ոսկե ,արծաթե և բրոնզե մեդալակիր. Եվրոպական մարզական երկրորդ խաղերի չեմպիոն: Աշխարհի գավաթի խաղարկությունների երկրորդ և երրորդ մրցանակակիր: Անձնական մարզիչ՝ Հակոբ Սերոբյան:
ԼՈՂ

ԱՐԹՈՒՐ ԲԱՐՍԵՂՅԱՆ: Ծնվել է Երևանում՝ 2002թ.: ՀՀ բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, Բուլղարիայի բաց առաջնության չեմպիոն: Անձնական մարզիչներ ՝ Արմինե Ավետիսյան,Կարեն Բարսեղյան:

ՎԱՐՍԵՆԻԿ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ : Ծնվել է Երևանում ՝ 2003թ.: ՀՀ բազմակի չեմպիոն և ռեկորդակիր: Մարզիչներ՝ Կարեն Բարսեղյան և Միսակ Գաբրիելյան:
ԱԹԼԵՏԻԿԱ

ԼԵՎՈՆ ԱՂԱՍՅԱՆ: Ծնվել է Կապանում ՝ 1995թ.: ՀՀ բազմակի չեմպիոն , Բալկանյան երկրների առաջնությունների վեցակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն: Անձնական մարզիչ՝ Արսեն Պետրոսյան: