Նարեկ Սիրունյանը Ստամբուլում արծաթե մեդալ նվաճեց

21:40 - 12 Մար, 2017

Ստամբուլում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Յաշար Դոգուի 45-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին տարբեր երկրների մի շարք ուժեղագույն մարզիկներ:

Եզրափակիչ օրը մրցագորգ մտած Հայաստանի չորս ըմբիշներից գերազանց հանդես եկավ 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը: Նարեկը տարավ մի քանի ժամկետից շուտ հաղթանակներ եւ զիջեց միայն եզրափակիչ գոտեմարտում՝ արժանանալով արծաթե պարգեւի: Մեր մյուս ըմբիշները՝ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը եւ 97 կգ քաշայիններ Գեորգի Կետոեւն ու Շամիր Աթյանը, դուրս մնացին մրցանակային տեղերի համար պայքարից:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ստամբուլում նվաճեց մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ:

 

Լուսանկարը` Արմեն Մկրտչյանի անձնական արխիվից

 

Այլ նորություններ