Մեկնարկում է Հայաստանի ձյուդոյի պատանիների առաջնությունը

14:40 - 25 Փետ, 2016

Հայաստանի ձյուդոյի պատանիների առաջնությանը կմասնակցեն 23 թիմերից 224 մարզիկ: Աղջիկների առաջնությունում մասնակիցների քանակի պատճառով կմրցեն 44 կգ, 48 կգ, 57 կգ և +57 կգ քաշային կարգերում:

«Տղաների մրցապայքարում բավականին շատ մասնակիցներ ունենք, թեպետ մենք սահմանափակումներ էինք դրել: Այս ամենը խոսում է այն մասին, որ ձյուդոն այս տարիքային խմբերում մենապայքարային ձևերում ամենամասսայականն է»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը:

Առաջնությունից հետո կձևավորվի հավաքական, որը Աբովյան քաղաքում երկու ուսումնամարզական հավաք անցկացնելուց հետո՝ կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ