ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ

15:27 - 21 Հուլ, 2021

Միջազգային օլիմպիական կոմիտեի 138-րդ համաժողովում որոշվել է, որ 2032թ.  ամառային օլիմպիական խաղերը կայացնել Ավստրալիայի  Բրիսբեն քաղաքում:

Բրիսբենը հայտ ներկայացրած միակ թեկնածուն էր:

Ավստրալիան երկու անգամ արդեն հյուրընկալել է  ամառային  օլիմպիական խաղեր՝  1956թ. Մելբուռնում  և  2000թ.՝ Սիդնեյում:

Առաջին անգամ խաղերի մայրաքաղաքն ընտրվել է նոր կարգով, որը  գործում է 2019 թվականից: Այսուհետ հայտ ներկայացրած երկրները հատուկ ընտրարշավներ չեն կազմակերպի:

Այլ նորություններ