Մրցանակներ ` Եվրոպայի գավաթի խաղարկությունում

14:48 - 17 Դեկ, 2018

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում  անցկացվեց Եվրոպայի սամբոյի գավաթի խաղարկությունը: Հաջող մրցելույթներ ունեցան Հայաստանի պատվիրակները: Մարտական ոճում իրենց մրցակիցներին հաղթեցին և գավաթակիր դարձան Սամվել Բադալյանը / 68կգ / և Սերգեյ Կարապետյանը / 74 կգ /: Երկրորդ տեղը գրավեց Դավիթ Պետրոսյանը / 82 կգ /:

Մարզական սամբոյի մրցաշարում  պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Դավիթ Գրիգորյանը / 82 կգ /:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ