ՕՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՈՒՍՏԸ

13:17 - 26 Հուլ, 2021

Հունիսի սկիզբն էր, որ Փարիզում շարունակվեց նախորդ մրցաշրջանում Լոնդոնում սկսված, բայց չավարտված բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:  Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ /, ով դեռևս Լոնդոնում նվաճել էր օլիմպիական ուղեգիր, այս անգամ Փարիզ մեկնեց մրցաշարում  հաղթելու կամ մրցանակակիր դառնալու հույսով: Բայց առաջին իսկ մենամարտում պարտվեց բրիտանացի Ջալալ Յաֆային:

Եվ ահա օլիմպիական  Տոկիոյի բռնցքամարտի մրցումների իր առաջին  մենամարտում, ճակատագրի բերումով, կրկին միյանց հետ հանդիպեցին նշած անունները: Թվում էր, որ զովունցի մարզիկն այս անգամ կհաղթի: Սակայն տեղի ունեցավ անսպասելին:

Նախկինում բարձրակարգ բռնցքամարտիկին բնորոշ հատկանիշներով օժտված Կորյունը կարծես կորցրել էր իր մարզական դիմագիծը: Նա չցուցադրեց իրեն հատուկ երբեմնի արագությունը, ռինգում տեղաշարժվելու հմտությունները, նաև թեքանցումներ, սուզումներ չկատարեց: Ասես ենթարկվելով Ջալալի կամքին Սողոմոնյանը մրցակցի հետ դիմեց հարվածների փոխանակման և . . . պատժվեց: Ստանալով երեք նոկդաուն Կորյուն Սողոմոնյանը ժամանակից շուտ գլխիկոր հեռացավ ռինգից: Ափսոս:

Այլ նորություններ