ՄԱՐԶՉԱԿԱՆ ՆՈՐ ԿԱԶՄ

15:07 - 14 Մայ, 2025

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ 2025թ. հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի  մինչև 20 տարեկան տղաների առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանը հանդես կգա նոր մարզչական կազմով։

Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Փիթ Դոմինգեսը։ Նրա օգնականները կլինեն Կոնստանտինոս Պապավասիլեուն և Սևակ Քեթենջյանը։

Դոմինգեսը ներկայումս աշխատում է NBA-ի «Միլուոկի Բաքս»-ի մարզչական շտաբում, իսկ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված է դեռևս 2022 թվականից։

Պապավասիլեուն ևս ընդգրկված է ազգային հավաքականի մարզչական շտաբում, իսկ Քեթենջյանը փորձ է կուտակել Մ16 հավաքականի մարզչական շտաբում (2022-2023) և 2024թ. գլխավորել է Մ18 հավաքականը։

Մեր հավաքականի խաղերի ժամանակացույցը.

* Հայաստան vs Լատվիա — Հուլիսի 11, 20:00

* Մոնտենեգրո vs Հայաստան — Հուլիսի 12, 20:00

* Հայաստան vs Իռլանդիա — Հուլիսի 13, 20:00

* Էստոնիա vs Հայաստան — Հուլիսի 15, 20:00

Մրցումները տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 

Այլ նորություններ