Ավարտվեց ձյուդոյի Հայաստանի պատանիների առաջնությունը

22:00 - 26 Փետ, 2016

Հայաստանի խուլերի միավորման մարզադահլիճում ավարտվեց ձյուդոյի Հայաստանի պատանիների առաջնությունը:

Տղաների պայքարին այս տարի մասնակցում էին մեծաթիվ մարզիկներ: Առաջնության հաղթողներ դարձան Գասպար Հայրապետյանը (50 կգ), Գոռ Հովսեփյանը (55կգ), Նարեկ Ումրոյանը (60կգ), Ռոբերտ Թորոսյանը (66կգ), Բորիս Շատբերյանը (73կգ), Ժորա Վարդանյանը (81կգ), Արման Պանչուլազյանը (90կգ) և Սահակ Գինոսյանը (90+ կգ):

Աղջիկների մրցաշարին մասնակցության հայտ էին ներկայացրել 14 աղջիկ: Ըստ քաշային կարգերի լավագույններն էին՝ Ռուզաննա Բալասյան (44 կգ), Իրենա Պետրոսյան (48 կգ), Նունե Նազարյան (57կգ) և Աննա Ղազարյան (57+ կգ):

Հայաստանի ձյուդոյի պատանիների առաջնությանը մասնակցեցին 23 թիմերից 224 մարզիկ: 

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ