Հռոմում տեղի է ունեցել << Բակուրիանի - 2025 >> եվրոպական ձմեռային պատանեկան օլիմպիական փառատոնի (EYOF) Խաղաղության կրակի վառման պաշտոնական արարողությունը:
Տոնական միջոցառումը ուղեկցվել է իտալացի և վրացի երաժիշտների կենդանի կատարումներով: Կազմկոմիտեին հանձնվել է ԵՕԿ-ի ձիթենին, որն ավանդաբար տրվում է փառատոնը հյուրընկալող երկրին: Այն Վրաստանում կմնա մինչև մրցումների ավարտը:
Ավանդույթի համաձայն, խաղաղության կրակը խորհրդանշում է օլիմպիական շարժման հիմնական արժեքները՝ հարգանքը, բարեկամությունը և սպորտի միավորման ուժը:
Իր ելույթում ԵՕԿ-ի նախագահ Կապրալոսը կարևորել է արարողության մեծ նշականությունը և երախտագիտություն է հայտնել տանտերերին՝ համագործակցության, կազմակերպված նախապատրաստական աշխատանքների համար: Նա վստահություն է հայտնել, որ Բակուրիանիում կայանալիք միջոցառումը հիշարժան կդառնա 14-18 տարեկան եվրոպացի մարզիկների համար, որոնցից շատերը հետագայում կդառնան անվանի չեմպիոններ:
Կազմակերպիչները իրենց հերթին վստահություն են հայտնել , որ ամեն բան կանեն, որպեսզի փառատոնը հաջողությամբ պսակվի, ինչպես եղել է 2015թ., երբ Վրաստանը հյուրընկալել էր ամառային EYOF-ը:
Ելույթ են ունեցել նաև բազմաթիվ բարձրաստիճան անձինք, անվանի մարզիկ - մարզուհիներ:
Եվրոպայի օլիմպիական պատանեկան ձմեռային 17 –րդ փառատոնը տեղի կունենա 2025թ. փետրվարի 9 -16 –ը և կմասնակցեն 48 երկրների ավելի քան 2000 մարզիկ - մարզուհիներ: