Այսօր կեսգիշերին Տոկիոյից հայրենիք վերադարձավ մեր վերջին ՝ չորրորդ մեդալակիրը: Խոսքը վերաբերում է բռնցքամարտի օլիմպիական մրցաշարի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովին / 63 կգ /:
Կաշվե ձեռնոցի գյումրեցի վարպետին էր տրված խաղերի բացման և փակման արարողություններում Հայաստանի պատվիրակության դրոշակակրի պատիվը:
<< Զվարթնոց >> օդանավակայանում դիմավորեցին ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, Շիրակի մարզի և Գյումրիի, ինչպես նաև տարբեր մարզական գերատեսչությունների աշխատակիցներ, մարզասերներ, մարզաձևի ներկայացուցիչներ և այլն։