ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ

10:37 - 27 Օգո, 2021

Երեկ՝ օգոստոսի 26-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան << Հանրապետական >> մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի << Ալաշկերտ >> - << Ռեյնջերս >> պատասխան հանդիպումը։ Գրանցվեց գոլազուրկ ոչ –ոքի ՝ 0 : 0 : Սա նշանակում է, որ  Հայաստանի թիմը դուրս մնաց մրցաշարի հետագա պայքարից , քանզի օգոստոսի 19 –ին, Գլազգոյում տեղի ունեցած թիմերի առաջին խաղում հաղթել էին տանտերերը ՝ 1 : 0: Երկու հանդիպումների արդյունքով հաղթեց և պայքարը շարունակելու իրավունք նվաճեց  շոտլանդական ակումբը:

<< Ալաշկերտը >>  այնուամենայնիվ կշարունակի խաղալ եվրոպական ստուգատեսում ՝ ՈՒԵՖԱ  Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

Միմյանց հետ մրցող 32 թիմերը բաժանված են չորս խմբի , յուրաքանչյուրում ութական թիմ: Հայաստանի չեմպիոն << Ալաշկերտը >> երրորդ զամբյուղում  է,  որտեղ ընդգրկված են Գերմանիայի <<  Յունիոնը >> ,  Բուլղարիայի << ԲԿՄԱ Սոֆիան >> Նիդեռլանդների  << Վիտեսը >>, Սլովակիայի <<  Սլովան Բրատիսլավան >>, Չեխիայի  <<  Յաբլոնեցը >>  , Էստոնիայի   << Ֆլորան >>  և Ղազախստանի << Կայրաթը >>: 

Այսօր ՝ օգոստոսի 27 -ին, կկայանա  խմբային փուլի վիճակահանությունը:

 

Այլ նորություններ