ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԿԱՍԿԱԴՈՒՄ

16:17 - 18 Հուլ, 2022

Ամեն տարի, հուլիսի 20-ին,  նշվում է շախմատի միջազգային օրը: Միջոցառումը ստեղծվել է մարզաձևի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախաձեռնությամբ։ 

Առաջին տոնակատարությունը տեղի է ունեցել 1966թ.:  Ամսաթիվն ընտրվել է ֆեդերացիայի ստեղծման տարեդարձը / Փարիզ, 1924թ. հուլիսի 20 /  նշանավորելու համար:  

Շախմատի համաշխարհային ֆեդերացիան միավորում է 173 երկիր:Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Հունաստանի մայրաքաղաք  Աթենքում։ 

Հայաստանի շախմատի ֆեդերացիան,  վաղը ՝  հուլիսի 20-ին, ժամը 20:00-ին,  մեր մայրաքաղաքի Կասկադում կազմակերպում է  միջոցառում: Այն նվիրվում  է   շախմատի միջազգային օրվան: Կազմակերպվելու է համաժամանակյա խաղ:  

Երիտասարդ շախմատիստներին և շախմատասերներին  հնարավորություն կտրվի  խաղալ գրոսմայստեր  Տիգրան Պետրոսյանի և միջազգային գրոսմայստեր Տիգրան Հարությունյանի հետ:

Մուտքը ազատ է:

Այլ նորություններ