ԺԱԿ ՌՈԳԵԻ ՊԱՏՎԻՆ

14:57 - 08 Սեպ, 2021

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պատվավոր նախագահ Ժակ Ռոգեի անվամբ  Սոչիում փողոց է անվանակոչվելու: Այդ որոշումն ընդունվել է  քաղաքապետարանի խորհրդակցությունում:

Ռոգեի ղեկավարման օրոք, 2007թ.  Սոչին ընտրվել է որպես 2014թ.  22 – րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք: Ռոգեն  նաև մասնակցել է  այդ քաղաքի  սպորտային  փառքի թանգարանի բացմանը և առաջին գրառումն է  կատարել  այցելուների գրքում: 

Ժակ Ռոգեն  մահացել է  2021թ. օգոստոսի 29 -ին ՝ 80 տարեկան հասակում:

Այլ նորություններ