Հայրապետ Հայրապետյանը վերընտրվեց ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

20:50 - 24 Դեկ, 2015

Ձիասպորտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը միաձայն վերընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Գործկոմի հերթական նիստի ժամանակ անդամները միաձայն վերընտրեցին Հայրապետյանին, ով արդեն երկար ժամանակ է զբաղեցնում է ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:

«Մեր առաջնային նպատակը մանկապատանեկան սպորտի զարգացումն է, երիտասարդների որակավորման բարձրացումը: Ստեղծեցինք անասնաբուժների նոր հանձնաժողով, որը կլուծի կարևոր հարցեր՝ կապված ձիերի անձնագրերի հետ»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Հայրապետյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ