ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ

11:07 - 05 Հոկ, 2021

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ հոկտեմբերի 4-ին մեր ընտրանին առաջին մարզումն անցկացրեց Ֆրանկֆուրտում։ Թիմից բացակայում էր միայն Լուկաս Սելարայանը, որը թիմակիցներին կմիանա հոկտեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ 2022թ. աշխարհի  առաջնության որակավորման փուլի J խմբում Հայաստանի ազգային հավաքականը նախ Ռեյկյավիկում կմրցի Իսլանդիայի  / հոկտեմբերի 8 –ին /, իսկ երեք օր անց  ՝ Ռումինիայի հավաքականների հետ:

Ի դեպ,  Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները համագործակցելու պայմանավորվածություն են  ձեռք  բերել: Երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել   Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում՝ հոկտեմբերի 4 –ին: Այս մասին հայտնում  է ՀՖՖ –ն:

 

Այլ նորություններ