ՊԱՐՏՎԵՑԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

10:17 - 08 Հոկ, 2021

Եվրոպայի մինչև 23 տարեկան ֆուտբոլիստների  առաջնության  որակավորման փուլի խմբային մրցաշարի ծրագրով  ՀՀ հավաքականը Երևանում հյուրընկալեց Սերբիայի թիմին:

Հանդիպումը տեղի ունեցավ Ավանի ակադեմիայի մարզադաշտում: Տանտերերը հյուրերին պարտվեցին խոշոր ՝ 1 : 4 հաշվով:

Այժմ Հայաստանի հավաքականը երեք  միավորով նախավերջին տեղում է։

Մեր ֆուտբոլիստները  հոկտեմբերի 12-ին կընդունեն  Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչներին:

Այլ նորություններ