Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունը ( ITA ) կազմել է 2022թ. Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի հակադոպինգային ծրագիրը, որի պահանջների համաձայն մոտ 5400 մարզիկ - մարզուհի մեկնարկից առաջ պետք է թեստավորվի:
Ցուցակներ կազմելուն միջազգային մարզական ֆեդերացիաները և հակադոպինգային ազգային գործակալությունները:
Նախորդ ՝ 2018թ. կայացած Փհենչհանի օլիմպիական խաղերի համեմատ թեստավորման հավանական թեկնածուների թիվն ավելացել է: Այն ժամանակ ստուգվել է է շուրջ 3500 մարդ:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2017թ. մարտի 16 -ին է հայտարարել թեստավորման միջազգային գործակալություն ստեղծելու մասին: Այդ կազմակերպությունը ՄՕԿ-ից ստացել է օլիմպիական խաղերի շրջանակներում հակադոպինգային գործունեություն ծավալելու բոլոր իրավունքները:
Տոկիոյի խաղերից առաջ ITA -ին հաջողվել է իրականացնել պատմության մեջ նախաօլիմպիական դոպինգ ստուգումների ամենամեծ ծրագիրը:
Պեկինում օլիմպիական խաղերը կանցկացվեն 2022թ. փետրվարի 4 -20 -ը: