Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը:
Տղամարդկանց ցանկում մեր երկիրն ունի չորս ներկայացուցիչ: 57-րդ հորիզոնականում է Շանթ Սարգսյանը (2666 միավոր), Գաբրիել Սարգսյանը 87-րդն է (2641), Հրանտ Մելքումյանը` 96-րդը (2636) և Հայկ Մարտիրոսյանը` 99-րդը (2635) :
Կանանց սանդղակում Էլինա Դանիելյանը 47 –րդն է ( 2399 ) և Լիլիթ Մկրտչյանը՝ 55 –րդը (2388) :
Առաջատարներն են նորվեգացի Մագնուս Կառլսենը (2837) և չինուհի Հոու Յիֆանը (2633):