ՊԱՅՔԱՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

10:47 - 13 Մար, 2024

Ավարտվեց Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի կանոնավոր առաջնությունը: Մրցաշարում անցկացրած  14 հանդիպումներում 11 հաղթանակ տոնեց «Ուրարտուն» և գրավեց առաջին տեղը:

Առաջնության գլխավոր մրցավար Դրաստամատ Մուրադյանը զրույցի ժամանակ ասաց, որ միջազգային կանոնակարգի համաձայն, առաջնության լավագույն քառյակը մինի – մրցաշար կանցկացնի, որի արդյունքում հայտնի կդառնան երկրի չեմպիոնը, փոխչեմպիոնը և երրորդ մրցանակակիրը:  

Կիսաեզրափակիչ փուլում միմյանց հետ կմրցեն «Ուրարտու» - «Ֆոքսիս» և ԲԿՄԱ - «Էրեբունի» զույգերը:

Հաղթողները կմտնեն եզրափակիչ և միմյանց միջև կայանալիք մրցամարտով կորոշեն չեմպիոնին,  իսկ պարտվողները կպայքարեն բրոնզե մեդալակիր դառնալու համար:  

 

Այլ նորություններ