Հռոմում անցկացված G20 երկրների ղեկավարների գագաթնաժողովի մասնակիցները անդրադարձել են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտելու որոշ երկրների կոչերին: Այդ առթիվ, համաժողովի ավարտին, հրապարակվել է հռչակագիր, որում մասնավորապես ասված է . << Անհամբերությամբ սպասում ենք Պեկինում 2022թ. անցկացվելիք ձմեռային մարզահանդեսին, որը աշխարհի մարզիկներին մրցելու հնարավորություն կտա և կհանդիսանա մարդկության կայունության խորհրդանիշ . . . >>, - ասվում է փաստաթղթում: