ՄԵԿՏԵՂՎԵԼ ԵՆ ՏԱՇՔԵՆԴՈՒՄ

15:57 - 01 Նոյ, 2021

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր մեկնարկեց ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեների  ղեկավարների ամենամյա միջազգային տարածաշրջանային ֆորումը, որին մասնակցում են նշած երկրների ԱՕԿ – ների պատասխանատուները:

Նպատակն է ամրապնդել նախկին միութենական հանրապետությունների  միջև  համագործակցությունը, մասնավորապես՝  սպորտի բնագավառում: 

Մասնակիցները կքննարկեն զարգացման նոր ծրագրեր, կկազմակերպեն փորձի փոխանակումներ և այլ հարցեր:

Ֆորումին  մասնակցում են 14  երկրների 34 պատվիրակներ: Նրանց թվում  է ՀԱՕԿ –ի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը:

Վաղը Hilton Tashkent City հյուրանոցում կմեկնարկեն լիագումար նիստերը: Նախատեսված են զեկույցներ,  առաջարկներ, քննարկումներ տարածաշրջանի  սպորտի ոլորտում համագործակցության հարցերի շուրջ:

Հյուրերը  կայցելեն Տաշքենդի մարզահամալիրներ և ներկա կլինեն  մշակութային ծրագրերին:

Ֆորումի աշխատանքները կավարտվեն նոյեմբերի չորսին: 

Այլ նորություններ