Հայաստանի չորս հրաձիգներ մասնակցեցին Ուկրաինայի բաց առաջնությանը, որն անցկացվեց Լվովում:
Առավել հաջող հանդես եկավ Ալլա Պողոսյանը:Նա օդամղիչ հրացանով 10մ հեռավորությունից, երկու կրակահերթերում համապատասխանաբար վաստակեց 622,7 և 625 միավոր ու առաջին արդյունքով մտավ եզրափակիչ: Վճռական փուլում մեր մարզուհին 250,1 միավորով ճանաչվեց լավագույնը և կանգնեց հաղթողի պատվանդանին: Նշած մրցաձևի պայքարին մասնակցեցին շուրջ 50 հրացանակիրներ: Նույն զենքաձևում Նարեկ Դեմիրխանյանը ճանաչվեց չորրորդը:
10մ հեռավորությունից ատրճանակավարների մրցաշարի մասնակից Նարե Գաբրիելյանը զբաղեցրեց հինգերորդ, իսկ Մեսրոպ Սահակյանը` տասներկուերորդ տեղը:
Նոյեմբերի 12 -14 –ը Երևանում նախատեսված է ՀՀ հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը, իսկ դեկտեմբերի 10 -12 –ը՝ ՀՀ երիտասարդական առաջնությունը: