ԵՏՆԱՊԱՀԻ ԴԻՐՔՈՒՄ

09:47 - 26 Նոյ, 2021

ՈՒԵՖԱ կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում Երևանի <<  Ալաշկերտը >>  հինգ խաղում  միավոր չի վաստակել: Հերթական տուրում / Ֆինլանդիայում /  մեր թիմը  տեղի ՀԻԿ –ին զիջեց նվազագույն ՝ 0 : 1 հաշվով և Ա խմբի մրցաշարային աղյուսակում մնաց  ետնապահի դիրքում:

Վերջին ՝ վեցերորդ մրցամարտը ալաշկերտցիները սեփական հարկի տակ, դեկտեմբերի 9 –ին, կանցկացնեն Թել  - Ավիվի <<  Մակքաբիի >> հետ : Իսրայելի այդ ակումբը հաջորդ փուլն անցնելու ծրագիրը գործնականում կատարել է և նրա համար երևանյան հանդիպումը միավորների առումով նշանակություն չունի: Հիշեցնենք, որ թիմերի իսրայելյան խաղում մերոնք տանտերերի դարպասը կարողացել են գրավել երկու անգամ  և պարտվել են 2 : 4 հաշվով:  

 

Այլ նորություններ