ՄՕԿ-ի գործկոմը քննարկել է ծանրամարտի և բռնցքամարտի միջազգային ֆեդերացիաներում ստեղծված իրավիճակը: Այդ մարզաձևերին սպառնում է օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնալու վտանգը:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայից մասնավորապես պահանջվում է ֆինանսական թափանցիկ գործունեություն և արդար մրցավարություն:
Առավել ծավալուն անդրադարձ է եղել ծանրամարտի միջազգային ֆեդերացիային : ՄՕԿ -ը առաջադրել է պայմաններ , որոնց կատարման դեպքում մարզաձևը իր տեղը կպահպանի Փարիզի օլիմպիական խաղերում:
Անհրաժեշտ է ապահովել թափանցիկություն և կայունություն ֆեդերացիայի աշխատանքներում, փոփոխություններ կատարել կանոնադրությունում, հետևել գործող բոլոր կանոններին, զերծ մնալ խթանիչներ օգտագործելու ժխտելի սովորությունից, անցկացնել ֆեդերացիայի նախագահի ընտրություն և այլն:
Նշած մարզաձևերի ՝ օլիմպիական ընտանիքում մնալու հարցը ՄՕԿ –ը կրկին քննակելու է 2023թ: