ՖԻԴԵ –ն հայտնում է , որ արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կանցկացվի Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, դեկտեմբերի 25 – 31 –ը, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը կազմում է մեկ միլիոն ԱՄՆ դոլար:
Մրցաշարը նախատեսված էր անցկացնել Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում, բայց նշած վայրում ստուգատեսը չեղարկվեց կորոնավիրուսի նոր շտամի տարածման պատճառով:
Նման ձևաչափով առաջնությունները անցկացվում են 2012 թվականից, իսկ գործող չեմպիոնը նորվեգացի Մագնուս Կառլսենն է:
Մրցաշարին մասնակցելու են նաև Հայաստանի շախմատիստները: