Քիչ հավանական է, որ հոկեյի ազգային լիգայի (NHL) խաղացողները կմասնակցեն Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին, հաղորդում է ESPN-ը: Վերջին տվյալներով NHL-ն ընդհանուր առմամբ կանոնավոր առաջնության 27 խաղ է հետաձգել կորոնավիրուսի պատճառով։ 100-ից ավելի հոկեյիստներ մեկուսացման մեջ են: Պեկինի խաղերում նրանց մասնակցության վերջնական որոշումը հայտնի կդառնա առաջիկա օրերին:
Ավելի վաղ NHL-ը և NHLPA-ն պայմանավորվել էին խաղացողներին թողնել ձմեռային մարզահանդեսին մասնակցելու համար։ Միաժամանակ, լիգան կարող է հրաժարվել մասնակցելուց մինչև հունվարի 10-ը՝ առանց ֆինանսական պատժամիջոցների։
Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 46 օր: