Ըմբիշ Հայկ Ասատրյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

21:00 - 05 Սեպ, 2017

Աթենքում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։ 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ասատրյանը բրոնզե մեդալ նվաճեց։ Հայ ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթեց շվեդ Նիկլաս Օեհլենին։

Այսօր մեկնարկած մեր ըմբիշները դուրս մնացին մեդալի համար պայքարից։ 69 կգ Սարգիս Թադեւոսյանը հաղթեց որակավորման փուլում եւ 1/8 եզրափակչում, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց վրացի Դավիթ Սոլոգաշվիլիին։ 76 կգ Դավիթ Պողոսյանը եւ 85 կգ Տիգրան Համբարձումյանը դուրս մնացին որակավորման փուլից։

Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականն ավարտեց մրցելույթներն աշխարհի առաջնությունում։ Մեր թիմը նվաճեց մեկ բրոնզե մեդալ։

Այլ նորություններ