Ծանրամարտի աշխարհի առաջնության ավարտից Տաշքենդում անցկացվում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (IWF) համագումարը:
Ամփոփվել են կազմակերպության կատարած աշխատանքները, քննարկվել են նոր ծրագրերը։
Կոնգրեսի շրջանակներում IWF-ի ղեկավարի պաշտոնակատար Մայքլ Իրանին և գլխավոր քարտուղար Մոհամմադ Շախրիլլոն դրական են գնահատել Տաշքենդյան ստուգատեսի կազմակերպումը և կարծիք են հայտնել մարզաձևի հեռանկարների մասին։
Միջազգային ֆեդերացիան (IWF) կրճատել է 2024թ. Փարիզում անցկացվելիք օլիմպիական խաղերի քաշային կարգերի քանակը:
Տղամարդկանց պայքարում հաղթողներն ու մրցանակակիրները կորոշվեն հինգ քաշային կարգերում՝ մինչև 61 կգ, մինչև 73 կգ, մինչև 89 կգ, մինչև 102 կգ և 102 կգ-ից բարձր:
Կանայք նույնպես հանդես կգան հինգ կարգերում. մինչև 49 կգ, մինչև 59 կգ, մինչև 71 կգ, մինչև 81 կգ, 81 կգ-ից բարձր:
Տոկիոյի խաղերում գործում էր յոթական քաշային կարգ:
IWF-ի ղեկավարության ընտրությունները ՄՕԿ-ի ուշադրության կենտրոնում են և տեղի կունենան 2022թ հունիսի 25-26-ը։