NHL – Ի ԽԱՂԱՑՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ

16:47 - 23 Դեկ, 2021

Հոկեյի ազգային լիգայի ղեկավարությունը տեղեկացրել է, որ իր ակումբների խաղացողները չեն մասնակցի Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին:

Այս առթիվ մեծ ափսոսանք է հայտնել  << Պեկին – 2022 >> կազմկոմիտեն: 

Համաճարակաբանական հսկողության գրասենյակի ղեկավարի տեղակալ  Հուանգ Չունը նշել է, որ իրենք գործադրում են բոլոր ջանքերը խաղերի ժամանակ վիրուսի բռնկումը կանխելու համար, ձեռնարկված միջոցներով նվազագույնի կհասցվի տարածման վտանգը, , բացի այդ երաշխավորվում է մարզիկների անվտանգությունն ու առողջությունը:

Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան իր հերթին մեկնաբանել է , որ ըմբռնումով են մոտենում   որոշմանը և հույս հայտնում ,որ հոկեյիստները կմասնակցեն 2026թ. օլիմպիական մարզահանդեսին:

Հոկեյի օլիմպիական մրցաշարը NHL-ի խաղացողների մասնակցությամբ անցկացվել է 1998- 2014թթ.:  Նախորդ՝ Փհենչհանի  ձմեռային ստուգատեսում նրան հանդես չեն եկել: Այն ժամանակ  ՄՕԿ-ը, IIHF-ն և NHL-ը չկարողացան պայմանավորվել և լիգան հրաժարվեց ընդհատել կանոնավոր մրցաշրջանը օլիմպիական մրցաշարի անցկացման ընթացքում:

Պեկինի օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4 -  20-ը, իսկ տղամարդկանց տափօղակով հոկեյի մրցաշարը կմեկնարկի փետրվարի 9-ին։  

Այլ նորություններ