
ՊրոԲասկետ Ա-Լիգայի 2025/2026 մրցաշրջանի առաջնության շրջանակում «Ուրարտուն» հանդիպել է «Phoenix Perception»-ին և վստահորեն հաղթել ` 104:77 հաշվով։
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող է (MVP) ճանաչվել «Ուրարտուի» բասկետբոլիստ Ջորդան Թիլլմոնը: Նա վաստակել է 41 միավոր, կատարել է 10 ռեբաունդ և հինգ արդյունավետ փոխանցում: