Երևանում տեղի ունեցավ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հաշվետու – ընտրական` թվով 9 –րդ կոնֆերանսը:
Ներկայացվեց 2017 – 2021թթ. կատարված աշխատանքների հաշվետվությունը:
Համագումարի անդամները միաձայն ՀՎՖ նախագահ վերընտրեցին Հրաչյա Մուրադյանին:
Ընտրվեց նաև ֆեդերացիայի ՝ 15 հոգուց բաղկացած նախագահության կազմը:
ՀՎՖ նախագահը պարգևատրեց ՀՀ վոլեյբոլի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնությունների լավագույն մարզիկներին: