ՄՐՑՈՒՄ ԵՆ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ

10:08 - 02 Փետ, 2022

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում  մեկնարկել է  ծանրամատի ՀՀ հերթական առաջնությունը: Առաջինը ծանրահարթակ ելան կանանց ստուգատեսի 34 մասնակիցները:

Չեմպիոնի կոչմանն արժանացան   Նատալիա Սարգսյանը (45 կգ), Գյուլնարա Տիգրանյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելա Յայլյանը (59 կգ), Վալենտինա Մովսիսյանը (64 կգ), Մարիամ Միքայելյանը (71 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը ( 81 կգ),  Հռիփսիմե Խորշուդյանը (  87 կգ ) և Ջուլիետա Ավանեսյանը ( +87 կգ):

Այսօրվանից պայքարի մեջ կմտնեն տղամարդիկ: Հայտավորված 130 մարզիկները իրենց ուժերը կչափեն 10 քաշային կարգերում:

 

Այլ նորություններ