ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

11:07 - 05 Մար, 2024

Իտալիայի Բուստո -  Արսիզիո քաղաքում ընթանում է բռնցքամարտի համաշխարհային  առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարը։

Հայաստանի տղամարդկանց թիմից առաջինը ռինգ ելան Արթուր Բազեյանը / 57 կգ / և Ռաֆայեռլ Հովհաննիսյանը / 80 կգ /: Նրանք միևնույն ՝ 5 : 0 հաշվով հաղթեցին համապատասխանաբար շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆին և կանադացի Կեվեն Բեասեջոուրին :

Հաջորդ փուլում Արթուրը կմրցի  Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի,  իսկ Ռաֆայելը՝  բելգիացի Նոա Հաջիտի հետ:

Զուգահեռաբար անցկացվում է նաև կանանց ստուգատեսը: Մեր մարզուհիներից առաջինը մրցեց  Տաթևիկ Խաչատրյանը / 54 կգ / : Նա,  ավաղ, զիջեց  չիլիացի Դենիսե Բռավոյին և դուրս մնաց պայքարից

Հայաստանի պատվիրակներից այսօր կմենամարտեն Էլիդա Քոչարյանը / 60 կգ /   և  Գուրգեն Մադոյանը 71 կգ /:

Այլ նորություններ