ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ԿԱՏԱՐՎԵՑ

18:57 - 12 Փետ, 2022

Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր պայքարը սկսեցին  գեղասահքի պարային զույգերը: Նրանք հանդես եկան կարճ  կարճ ծրագրում: Հայտավորված 23 երկյակների թվում էին  Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյանը  և Սիմոն Սենեկալը: Նրանք կատարեցին իրենց նվազագույն առաջադրանքը: Մրցակարգով պայքարը շարունակելու իրավունք է տրվում 20 զույգին: Մերոնք վաստակեցին 65. 87 միավոր, գրավեցին  19-րդ տեղը և կշարունակեն պայքարը:

Փետրվարի 14 –ին մասնակիցները կմրցեն ազատ ծրագրում:

Հաջողություն ենք ակնկալում մեր զույգից:

Ներկայացնում ենք Ասատուր Եսայանցի լուսանկարների շարքը:

Այլ նորություններ